Սարքավորումներ
Ընկերությունը հագեցած է նոր տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք ապահովում են շինարարական նորմերը:
Գործարանը ունի համապատասխան սարքավորումներ և արտադրական շինություններ, որոնք թույլ են տալիս պատրաստել կապիտալ շինարարության համար անհրաժեշտ բոլոր տիպերի, չափերի և բարդության կոնստրուկցիաներ: Մետաղամշակող հաստոցների պարկը համալրված է համապատասխան սարքավորումներով:
Մետաղաթերթերի կտրման համար գործարանում կան գելոտինի մկրատներ 1-ից մինչև 32 մմ հաստության թիթեղների կտրման համար, հատուկ մկրատ, որով կարելի է կտրել անկյունակներ մինչև 250x250x25 չափերի, ինչպես նաև սկավառակային սղոց, որով կարելի է կտրել երկտավրեր մինչև 600 մմ բարձրության: Գործարանը ունի գազակտրման և պլազմային կտրման հատուկ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս կտրել 12 մ երկարության թիթեղներ մինչև 100 մմ հաստության:
Թիթեղյա երկտավրերի պատրաստման համար գործարանը ունի եզրատաշման հաստոց 14 մ երկարությամբ, որը թույլ է տալիս ավտոմատ եռակցել 12 մ երկարությամբ երկտավրեր: Թիթեղյա խողովակների, կլոր տարողություններ, ձագարների պատրաստման համար գործարանը ունի տարբեր չափերի գլանման հաստոցներ մինչև 3 մ լայնությամբ և 25 մմ հաստությամբ թիթեղների գլանման համար: Մետաղական հենասյուների պատրաստման համար օգտագործվում է ճակատաֆրեզային հաստոց, որը թույլ է տալիս մշակել 1.5 x 3.5 մ ճակատներ:
Կլոր և քառակուսի կտրվածքներով խողովակներից կրող կոնստրուկցիաներ պատրաստելու համար գործարանում առկա են կտրող, մամլող և գլանակող հաստոցներ տարբեր չափերի համար:
Գործարանը ունի դեֆեկտոսկոպիկ լաբորատորիա, որտեղ ստուգվում են զոդակարերը և մետաղների մեխանիկական հատկությունները:
|
|
|
|