Մեր մասին
«Մետաղական կառուցվածքների գործարան» ԲԲԸ-ն սկսել է իր գործունեությունը 1965 թ.-ից, որն անվանվել է «Մետաղական նախապատրաստվածքների գործարան» և գտնվել է ԽՍՀՄ-ի «Հայհատուկշինմոնտաժ» գլխավոր վարչության կազմում: Նախկինում գործարանը արտադրել է մետաղական և ալյումինե կրող կոնստրուկցիաներ արդյունաբերական, քաղաքացիական և հասարակական կառույցների համար:
1995թ. Գործարանը սեփականաշնորհվել և վերանվանվել «Մետաղական կառուցվածքների գործարան» ԲԲԸ:
Ներկայումս բաժնետիրական ընկերությունը արտադրում և մոնտաժում է մետաղական կրող կոնստրուկցիաներ արդյունաբերական, քաղաքացիական և հասարակական կառույցների համար: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պետական լիցենզիա N 11304 կապիտալ շինարարության իրականացում ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի` բնակելի, հասարակական և արտադրական:
Գործարանը նաև արտադրում է
շինարարական բետոնաբաշխիչ սարքեր, վերանորոգում է շինարարական մեխանիզմներ: Արտադրում է շինարարական լաստակներ և վարձով է տրամադրում նշվածը: